Անցած շաբաթ օրով ավարտվեց շախմատային թագի համար մղվող Մագնուս Կառլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտի առաջին կեսը, որի վերջին պարտիան հաղթական ելք ունեցավ աշխարհի չեմպիոնի համար: Պարտիան ունեցել է չափազանց դրամատիկ ընթացք, ու կարող էր ավարտվել հավակնորդի հաղթանակով, եթե հնդիկ գրոսմայստերը նկատեր Կառլսենի թույլ տված կոպիտ վրիպումը: Սակայն հետևել է ոչ օպտիմալ պատասխան, ինչը բեկել է խաղի ընթացքը: Մրցամարտի մեջ մեկ միավորով առաջ անցած աշխարհի չեմպիոնն էլ, համաձայն կանոնակարգի, երեկ դարձյալ խաղացել է սպիտակ ֆիգուրներով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ